«Բավարիան» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել Ալֆոնսո Դեյվիսին

Մյունխենի «Բավարիան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի հետ։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը, մյունխենցիները ցանկանում են 22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել մինչև 2028 թվականի կեսերը։

Նշենք, որ Դևիսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։