Ժոան Լապորտան ցանկանում է վերադարձնել Լիոնել Մեսսիին

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ժամանակներս կարող է վերադառնալ «Բարսելոնա»:

Ինչպես հաղորդում է Goal-ը, արգենտինացի հարձակվողը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ:

Մեծ է հավանականությունը, որ Մեսսին կվերադառնա կատալոնական ակումբ։

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ի կրած պարտություից հետո ակտիվ աշխատանք է սկսել Մեսսիի վերադարձի ուղղությամբ։