«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի գործակալը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ անգլիական ակումբից։
«Որտեղի՞ց ձեզ սա, նույնիսկ ես և Մոհամեդը չենք քննարկել: Խնդրում եմ, ասեք մեզ»,- գրել է Իսան սոցցանցում:
Նշենք, որ լրատվամիջոցները հայտնել էին, որ եգիպտացին ցանկանում է կարիերան շարունակել Լա Լիգայում։