Մեյսոն Մաունթն առաջիկայում կարող է փոխել ակումբային գրանցումը

«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթն առաջիկայում կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Daily Mail-ը։

Կիսապաշտպանը չի կարողանում համաձայնության գալ «արիստոկրատների» հետ նոր պայմանագիր կնքելու հարցում, նրա գործող համաձայնագիրը հաշվարկված է մինչև 2024 թվականի ամառ։Ըստ հրապարակման՝ «Նյուքասլը» և «Լիվերպուլը» ուշադիր հետևում են իրավիճակին և ծրագրում են տրանսֆերային առաջարկներ ուղարկել ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը «Չելսիի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt պորտալի համաձայն գնահատվում է 75 միլիոն եվրո։