«Լիվերպուլը» նույնպես ցանկանում է գնել Յոշկո Գվարդիոլին

«Լիվերպուլը» այս ամռանը ցանկանում է գնել  «Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլին, հայտնում է The Sun-ն։

Աղբյուրի համաձայն, եթե «Լիվերպուլին» չհաջողվի Դորտմունդի «Բորուսիայից» ձեռք բերել կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին, ակումբին գումար կմնա ևս մեկ թանկարժեք տրանսֆերի համար, որը կարող է լինել Գվարդիոլը։

Անձամբ Յոշկոն, վերջերս հարցազրույց է տվել, որտեղ խոստովանել է, որ մանկուց երկրպագում է «Լիվերպուլին»։

Խորվաթը միաժամանակ չի բացառել նաև, որ մի օր կարող է հայտնվել Լոնդոնի «Չելսիում», որը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում նրա նկատմամբ:։

«Լայպցիգը» 20-ամյա Գվարդիոլին գնահատում է ավելի քան 100 միլիոն եվրո: