«Բարսելոնան» ռեկորդային եկամուտ է ստացել

Երեկ կայացած Լա Լիգայի 26-րդ տուրի «Բարսելոնա» – «Ռեալ», կենտրոնական խաղում տոմսերի վաճառք ռեկորդային եկամուտ է գրանցել գրում է RAC1-ը:

Կատալոնական ակումբն «Էլ Կլասիկոյի» տոմսերի վաճառքից ստացել է 8,2 միլիոն եվրոյի եկամուտ:

Խաղին «Կամպ Նոու» ստադիոնում ներկա է եղել 95745 երկրպագու:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» կամային հաղթանակ է տարել 2-1 հաշվով:

Չավիի գլխավորած թիմը 68 միավորով առաջատարն է և 12 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին»: