Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ցանկանում է տեղափոխվել Իսպանիա կամ Իտալիա, հայտնում է RB Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ այս պահին CAA Stelar գործակալությունը, որի հետ համագործակցում է Սպերցյանը, շփվում է տարբեր ակումբների, այդ թվում՝ իսպանական Պրիմերայի և իտալական Ա Սերիայի ներկայացուցիչների հետ։
Այժմ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ամբողջությամբ կենտրոնացած է «Կրասնոդարում» խաղալու վրա։