«Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան կարող է տեղափոխվել Լա Լիգայի թոփ ակումբ

«Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան հայտնվել է «Ատլետիկոյի» դիտակետում, հայտնում է Football Espana-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր 21-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ «Մարսելի» հետաքրքրության մասին։ Սակայն պաշտպանը հասկացրել է, որ մտադիր է մնալ լոնդոնյան ակումբում։

Սալիբան «Արսենալում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այդ ընթացքում նա վարձավճարով խաղացել է «Սենտ-Էտյենում», «Նիսում» և «Մարսելում»: