«Սևիլիան» պաշտոնանկ կանի գլխավոր մարզչին

«Սևիլիան» այս մրցաշրջանում երկրորդ անգամ կփոխի գլխավոր մարզչին. Ինչպես հայտնում է Marca-ն, ակումբն արդեն որոշում է կայացրել Խորխե Սամպաոլիի պաշտոնանկության հարցում։

Իսպանիայի առաջնությունում նախօրեին «Սևիլիան» հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվեց «Խետաֆեին»։ Անդալուսցիներն այժմ զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղը:

Խոսե Լուիս Մենդիլիբարը կարող է դառնալ «Սևիլիայի» նոր գլխավոր մարզիչը. Ակումբն արդեն բանակցություններ է վարում 62-ամյա մասնագետի հետ։ Մենդիլիբարը գրեթե մեկ տարի է, ինչ անգործ է. 2022 թվականի ապրիլին նա հեռացավ «Ալավեսից»։