Երեկ կայացած Լա Լիգայի 26-րդ տուրի «Բարսելոնա» – «Ռեալ», կենտրոնական խաղում տոմսերի վաճառք ռեկորդային եկամուտ է գրանցել գրում է RAC1-ը:
Կատալոնական ակումբն «Էլ Կլասիկոյի» տոմսերի վաճառքից ստացել է 8,2 միլիոն եվրոյի եկամուտ:
Խաղին «Կամպ Նոու» ստադիոնում ներկա է եղել 95745 երկրպագու:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» կամային հաղթանակ է տարել 2-1 հաշվով:
Չավիի գլխավորած թիմը 68 միավորով առաջատարն է և 12 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին»: