Տիբո Կուրտուա. «Եթե «Բարսելոնան» հաղթի, նրանք արժանի կլինեն չեմպիոնության»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​վստահ է, որ թիմն ունակ է հաղթել «Բարսելոնային» Լա Լիգայի 26-րդ տուրի խաղում։

«Եթե մենք չհաղթենք այս խաղում, միավորների տարբերությունը շատ մեծ կլինի, բայց մենք վստահ ենք հաղթելու և որ կարող ենք փակել բացը, որպեսզի շարունակենք պայքարել մինչև վերջ: Մենք մտադիր ենք ճնշում գործադրել նրանց վրա, և եթե նրանք շարունակեն հաղթել, ապա արժանի են չեմպիոն դառնալու։

Մենք ցանկանում ենք պայքարել մինչև վերջ՝ մինչև վերջին տուրը: Այս հանդիպումը կտարբերվի նախորդ Էլ կլասիկոյից, քանի որ նրանք խաղում են տանը»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը: