Միկել Արտետա. «Շատ գոհ եմ թիմի խաղից»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրում «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում իր թիմի տարած հաղթանակի մասին (4:1):

«Շատ գոհ եմ խաղից, էներգիայից, կրկին ցուցաբերած վճռականությունից և այն բանից, թե ինչպես էինք վերահսկում խաղը: Երկրպագուները կրկին հիացած էին»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

Նշենք, որ «Արսենալը» 69 միավորով գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը։