Պեպ Գվարդիոլա. «Նա յուրահատուկ է»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովել է կիսապաշտպան Բերնարդո Սիլվային:

«Նա եզակի է իր գործում: Որոշ կետերում խաղն իսկապես արագ է ընթանում: Երբեմն պետք է լինի, երբեմն՝ ոչ։ Բերնարդուն օգնում է մեզ խաղալ այլ տեմպով, սովորականից ավելի դանդաղ, իսկ հետո պայթել:

Հենց դա է նրան յուրահատուկ դարձնում, նա ստիպում է մեզ խաղալ ավելի լավ և մեր ուզած տեմպով»:

Նշենք, որ Սիլվան «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականից։ 28-ամյա պորտուգալացու պայմանագրի ժամկետը ակումբի հետ հաշվարկված է մինչև 2025 թվականի հունիսը։