Ռաֆայել Գերեյրոն կարող տեղափոխվել ԱՊԼ

«Լիդսը» հույս ունի ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Ռաֆայել Գերեյրոյի տրանսֆերը, հայտնում է Football Insider-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, և անգլիական ակումբի ղեկավարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը։Պաշտպանը դորտմունդյան ակումբում հանդես է գալիս 2016 թվականից։ 2022/23 մրցաշրջանում Գերեյրոն Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։