Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխն ունի կարիերան Մառախլապատ ալբիոնում շարունակելու տարբերակ:
Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, հոլանդացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»:
Աղբյուրը նշում է, որ 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ մերսիսայդյան թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։
Գրավենբերգի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացին Բունդեսլիգայում անցկացրել է 15 հանդիպում: