Դանի Ալվեսը բանտում հացադուլ է հայտարարել, երբ իր կինը ամուսնալուծության հայց է ներկայացրել

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսը բանտում հացադուլ է հայտարարել այն բանից հետո, երբ նրա կինը՝ Ջոանա Սանսը, ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Այս մասին հաղորդվում է Cuatro al dia-ը։

Ալվեսը ոչինչ չի կերել այն պահից, երբ իրեն հայտնել են կնոջ որոշման մասին։ Ֆուտբոլիստը լիովին ավերված է և շատ նյարդայնացած այս որոշումից։ Նա դուրս չի գալիս իր խցից և չի ցանկանում որևէ մեկի հետ խոսել։

Նշենք, որ Դանի Ալվեսն ու Ջոանա Սանսը սկսել են հանդիպել 2015 թվականին, իսկ զույգն ամուսնացել է 2017 թվականին։