Յան Զոմմերը կատարեց իր խոստումը և Մատեյս դե Լիխտին ուղարկեց մի ամբողջ բեռնատար շոկոլադ (լուսանկար)

«Բավարիայի» դարպասապահ Յան Զոմմերը կատարել է մյունխենցիների պաշտպան Մատեյս դե Լիխտին տված խոստումը։

Ավելի վաղ Զոմմերը հայտնել էր, որ հոլանդացուն մի ամբողջ բեռնատար շվեյցարական շոկոլադ կնվիրի՝ ֆրանսիական ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների Lիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում իր սխալը ուղղելու համար։

Դարպասապահն առաջին խաղակեսում սխալվեց, փարիզցի ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը գլորվում էր դատարկ դարպասը, սակայն դե Լիխտը կարողացավ գնդակը հեռացնել անպաշտպան դարպասից։

Ըստ Bayern & Germany-ի, դարպասապահը շվեյցարական Kagi արտադրողից 700 կգ շոկոլադե սալիկներով բեռնատար է ուղարկել Մյունխեն, սակայն ժամանելուց 10 րոպե առաջ պարզվեց, որ այս ամենը պաշտոնապես չի կարելի հանձնել։ Արդյունքում շոկոլադ է ուղարկվել Tafel բարեգործական կազմակերպության Մյունխենի մասնաճյուղին, որը սնունդ է բաժանում աղքատներին։