Անսու Ֆատին մոտ ապագայում չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»

Ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը փորձել է նոր ակումբ գտնել հարձակվող Անսու Ֆատիի համար ԱՊԼ-ում։

Ինչպես հայտնում է լրագրող Հելենա Կոնդիսը՝ գործակալ Ժորժե Մենդեշն արդեն առաջարկել է անգլիական ակումբներին պայմանագիր կնքել Ֆատիի հետ, սակայն անձամբ ֆուտբոլիստը, մոտ ապագայում չի ծրագրում հեռանալ «Բարսելոնայից»։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։