Ռիչարլիսոնը՝ Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Թոթենհեմի» հարձակվող Ռիչարլիսոնին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ սերուցքայինները ցանկանում են ուժեղացնել հարձակման գիծը: Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հետաքրքրված է Ռիչարլիսոնի ծառայություններով, ով նախկինում նրան մարզել է «Էվերտոնում»:

Հարձակվողը «Թոթենհեմում» հանդես է գալիս 2022 թվականից։ 25-ամյա բրազիլացու պայմանագրի ժամկետը ակումբի հետ հաշվարկված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 55 միլիոն եվրո: