«Բարսելոնան» որոշում է կայացրել Բերնարդու Սիլվայի տրանսֆերի հետ կապված

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա մանչեսթերյան ակումբից, հայտնում է Mundo Deportivo-ն։

Հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ցանկանում է ֆուտբոլիստ գնել։ Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնացիները չեն գնի ֆուտբոլիստին, քանի որ թիմը դեռևս ֆինանսական ծանր վիճակում է։

Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վաճառել Սիլվային 70-80 միլիոն եվրոյով։ Պորտուգալացին թիմում է հանդես գալիս 2017 թվականի ամառվանից՝ «Մոնակոյից» տեղափոխվելուց հետո։