Լաուտարո Մարտինեսը սարսափելի ցուցանիշ է գրանցել

Մարտի 10-ին «Սպեցիան» տանը ընդունում էր «Ինտերին» Ա Սերիայի 26-րդ տուրի խաղում։

Այդ խաղում հյուրերի հարձակվող Լաուտարո Մարտինեսը վրիպեց 11 մետրանոցից:

Opta-ի փոխանցմամբ՝ 2021/22 մրցաշրջանի մեկնարկից ի վեր արգենտինացին չի կարողացել իրացնել իրացրած 8 11 մետրանոցներից 4-ը։

Սա վատագույն ցուցանիշներից մեկն է եվրոպական թոփ 5 առաջնություններում: