Էստեբան Էդուլ. «Մեսսին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»»

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին դեմ չէ «Բարսելոնա» վերադառնալուն, հայտնում է ESPN-ի լրագրող Էստեբան Էդուլը։

Նրա խոսքով՝ փարիզցիների հետ պայմանագիրը երկարաձգելու արգենտինացու որոշումը դժվար թե ընտանեկան ու մարզական պատճառներով լինի։

Մեսսին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», սակայն ակումբի ղեկավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել ֆուտբոլիստին վերադարձնելու համար։

Այս մրցաշրջանում 35-ամյա Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: