Ռաֆինյան իրեն համեմատել է Ռոնալդինյոյի և Ռիվալդոյի հետ

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան իրեն համեմատել է բրազիլացի հարձակվողներ Ռոնալդինյոյի և Ռիվալդոյի հետ։

«Ես Ռիվալդոյի մասին շատ բան չգիտեմ խաղադաշտից դուրս, բայց գիտեմ, որ Ռոնալդինյոն խաղադաշտում և դրանից դուրս միշտ նույնն էր, միշտ ժպտում էր։ Խաղադաշտից դուրս ես մի փոքր ավելի նման եմ Ռոնալդինյոյին, իսկ խաղադաշտում ավելի շատ նման եմ Ռիվալդոյին, ավելի կենտրոնացած, ավելի լուրջ»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Այս մրցաշրջանում Ռաֆինյան «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։