Մեյսոն Մաունթը մոտ է ակումբից հեռանալուն

«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը մոտ է ակումբից հեռանալուն, հայտնում է The Guardian-ը:

Աղբյուրի համաձայն՝ ակումբը չի կարողանում պայմանավորվել 24-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագրի երկարաձգման հարցում, որն ավարտվում է 2024 թվականի ամռանը։

Այս առումով «Չելսին» պատրաստ է դիտարկել նրան մրցաշրջանի ավարտին վաճառելու տարբերակը։ Մաունթին ցանկանում են գնել «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Յուվենտուսը»:

Անգլիացին ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: