Դավիթ Տերտերյան․ «Իհարկե, դա այդքան հեշտ չէ, բայց․․․»

PROFFOOTBALL-ը զրուցել է Հայաստանի հավաքականի թեկնածու և «Արարատ-Արմենիայի» պաշտպան Դավիթ Տերտերյանի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձանք Հայաստան – Թուրքիա խաղին և ֆուտբոլիստի հետագա կարիերային։

– Հայաստան – Թուրքիա խաղն է մոտենում։ Ի՞նչ կասեք խաղի մասին։
– Շատ կարևոր խաղ է մեր հավաքականի համար, սա առաջին խաղն է նոր սկսող մրցաշարում, ու կարևոր է լավ մեկնարկ տալը: Թուրքիայի հավաքականը բավականին ուժեղ հավաքական է, ու դժվար խաղ է սպասվում:

– Ո՞րը կլինի մեր ընտրանու հաղթանակի գլխավոր բանալին այդ խաղում։
– Անմնացորդ նվիրումը, թիմային խաղը և ամենակարևորը՝ մեր երկրպագուների աջակցությունը:

– Ունե՞նք հնարավորություն Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ դուրս գալու։
– Չնայած նրան որ մեզ շատ բարդ մրցակիցներ են բաժին ընկել, ես հավատում եմ մեր հավաքականին և կարծում եմ, որ բոլոր հնարավորությունները ունենք՝ խմբից դուրս գալու:

– Եվ վերջում. Եվրոպայում հանդես գալու մասին մտածո՞ւմ եք, ամռանը սպասե՞նք Ձեզ Եվրոպայում։
– Ցանկությունը մեծ է եվրոպական ակումբներում հանդես գալու, բայց, իհարկե, դա այդքան հեշտ չէ, դրա համար անհրաժեշտ է հաղթահարել բոլոր դժվարությունները և մշտապես լավ մարզավիճակում լինել: Ամնեն դեպքում չի բացառվում: