Մյունխենի «Բավարիան» որոշում է կայացրել Ժոաու Կանսելուի ապագայի հետ կապված

Մյունխենի «Բավարիան» չի պատրաստվում գնել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուին, որին վարձակալել էր «Մանչեսթեր Սիթիից» 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածի համար։

Լրատվամիջոցները պնդում էին, որ ակումբների միջև կնքված համաձայնագիրը պորտուգալացու համար 70 միլիոն եվրոյի գնման կետ է նախատեսում։ Սակայն «Բավարիայում» Կանսելոյին չհաջողվեց հիմնական կազմի ֆուտբոլիստ դառնալ, իսկ մյունխենյան ակումբը մտադիր չէ երկարաձգել Ժոաուի վարձակալությունը կամ գնել պայմանագիրը:

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, մյունխենյան ակումբն արդեն տեղեկացրել է «Մանչեսթեր Սիթիին» իրենց որոշման մասին:

Աղբյուրի համաձայն՝ մրցաշրջանի ավարտից հետո Կանսելուն կվերադառնա «Մանչեսթեր Սիթի»։

Նշվում է, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնան»: