ՊՍԺ-ն ցանկանում է գնել «Բարսելոնայի» առաջատարներից մեկին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյին, հայտնում է Fichajes-ը:

Աղբյուրի համաձայն, փարիզյան ակումբը պատրաստվում է 23 ամյա ուրուգվայցու համար առաջարկել 90 միլիոն եվրո:

Այնուամենայնիվ, իսպանական ակումբը չի պատրաստվում վաճառել ուրուգվայցուն:

Transfermarkt-ը Ռոնալդ Արաուխոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: