Լիոնել Մեսսին Ֆենոմենալ ցուցանիշ է գրանցել

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում հայտնվելով մեկնարկային կազմում, տպավորիչ ցուցանիշ գրանցեց:

Opta-ի հավաստմամբ՝ Լեոն պատմության մեջ երրորդ ֆուտբոլիստն է, ով 150 կամ ավելի խաղ է անցկացրել Չեմպիոնների Լիգայում՝ խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում:

Առաջին երկու տեղերում են համապատասխանաբար Կրիշտիանու Ռոնալդուն 178 խողով և Իկեր Կասիլիասը 176 խաղ: