Խուան Կուադրադոն հնարավոր է վերադառնա Անգլիայի Պրեմիեր Լիգա

«Յուվենտուսի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա, տեղեկացնում է Team Talk-ը:

Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Թոթենհեմը»: Լոնդոնյան ակումբը կարող է օգտվել ստեղծած իրավիճակից:

Կոլումբացին և «Ծեր սինյորան» չեն կարողանում համաձայնության գալ նոր պայամանգրի հարցում: Նշենք, որ 2015-ից 2017 թվականներին Կուադրադոն հանդես է եկել «Չելսիում»:

Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 5 միլիոն եվրո: