Արաս Օզբիլիս. «Հայաստանի հավաքականում նոր Հենրիխ Մխիթարյանի հայտնվելու համար երկար տարիներ կպահանջվեն»

Հայաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջատար Երևանի «Ուրարտուի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը կուզենար, որ Մոսկվայի «Դինամոյի» հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը խաղար Հայաստանի ընտրանու կազմում:

«Ցանկանում եմ, որ Արսեն Զախարյանը ներկայացնի Հայաստանի հավաքականը։ Կարևոր է, որ նա իրոք ցանկանա ներկայացնել մեր երկիրը։

Եթե ​​դա տեղի ունենա, Արսենն շատ բան կտա մեր թիմին։

Ինչպես Սպերցյանը, այնպես էլ Զախարյանը, եթե նույնիսկ իրենց ֆենոմենալ դրսևորեն Հայաստանի հավաքականում, միևնույն է, հեռու կլինեն Մխիթարյանի մակարդակից:

Հենրիխը այլ մակարդակի վրա է: Հայաստանի հավաքականում նոր Հենրիխ Մխիթարյանի հայտնվելու համար երկար տարիներ կպահանջվեն»,- ասել է Արասը: