Ջովանի Սիմեոնեն, գուցե տեղափոխվի Լա Լիգա

«Սևիլիան» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Ջովանի Սիմեոնեի ծառայություններով, հայտնում է Todofichajes-ը:

Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը 27-ամյա արգենտինացուն դիտարկում է որպես հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրիի մրցակից։

Ջովանին նեապոլիտանական ակումբում խաղում է վարձավճարով:

Սիմեոնեն այս մրցաշրջանում Ա Սերիայում անցկացրել է 12 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 17 միլիոն եվրո։