«Բավարիան» մտադիր է երկարաձգել պայմանագրերը թիմի երկու առաջատարների հետ

«Բավարիան» մտադիր է երկարաձգել պայմանագրերը պաշտպաններ Լուկա Էրնանդեսի և Ալֆոնսո Դևիսի հետ։

Bild-ի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբը ցանկանում է մոտ ժամանակներս նոր պայմանագիր կնքել Դեւիսի հետ։

Կանադացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը, և կողմերը լավատեսորեն են տրամադրված համագործակցության երկարաձգման հարցում։

Էրնանդեսի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները վերջնական փուլում են։