Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություններ ունի Մոյզե Քինի ապագայի վերաբերյալ

«Յուվենտուսը» ակտիվացրել է հարձակվող Մոյզե Քինի տրանսֆերը գնելու տարբերակը, ով թուրինյան ակումբի կազմում խաղում է վարձավճարով։

Այս մասին հայտնել է հեղինակավոր ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Անցյալ տարի ամբողջական համաձայնություն է ձեռք բերվել, Քինին կարելի է համարել «Յուվենտուսի» 100 տոկոսանոց ֆուտբոլիստ»,- գրել է Ռոմանոն։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա իտալացի հարձակվողը 32 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։