««Բետիսի» նախագահ. «Իսկոն իր ծառայություններն առաջարկեց մեզ»

«Բետիսի» նախագահ Անխել Հարոն հայտնել է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Իսկոն ակումբին առաջարկել է պայմանագիր կնքել իր հետ։

2022 թվականի դեկտեմբերին «Սևիլիաից» հեռանալուց հետո 30-ամյա Իսկոն ազատ գործակալի կարգավիճակում է

«Նա լավ ֆուտբոլիստ է, և նա ազատ է: Իսկոն իր ծառայություններն առաջարկեց մեզ, ինչպես սովորաբար առաջարկում են մյուսները։

Բայց մենք հիանալի կազմ ունենք»,- Հարոյի խոսքերն է մեջբերում El Desmarque-ը: