Վիկտոր Օսիմհենը կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

«Արսենալը» շարունակում է ակտիվ հետաքրքրություն ցուցաբերել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի նկատմամբ։

Ինչպես հայտնում է Calciomercato-ն, լոնդոնյան ակումբը պատրաստ է 70 միլիոն առաջարկել նրա տրանսֆերի դիմաց:

Աղբյուրի համաձայն՝ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը պատրաստ չէ հարձակվողին բաց թողնել 120 միլիոն եվրոյից պակաս գումարով։

Նշենք, որ այս մրցաշրջանում «Նապոլիի» կազմում անցկացրել է 23 հանդիպում Ա Սերիայում՝ դառնալով 19 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: