Էրիկ տեն Հագը սպառնացել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Լիվերպուլից» 0-7 հաշվով պարտվելուց հետո հանդերձարանում էմոցիոնալ զրույց է ունեցել հիմնական թիմի ֆուտբոլիստների հետ, հայտնում է The Mirror-ը՝ հղում անելով ակումբի աղբյուրին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մասնագետն ասել է, որ ֆուտբոլիստների բախտը բերել է  վերադառնալ Մանչեսթեր թիմային ավտոբուսով, այլ ոչ այն երկրպագուների հետ, ովքեր գումար են ծախսել և տեսել «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից ցուցադրված նման անողնաշար խաղ։

Տեն Հագը նաև զգուշացրել է նրանց, որ եթե նման ելույթը կրկնվի, նրանք կտեղափոխվեն անգլիական ակումբի պահեստային թիմ։