Տոնի Կրոսն դժգոհություն է հայտնել թիմի այս մրցաշրջանի մարզաշապիկից

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը դժգոհություն է հայտնել մադրիդյան թիմի այս մրցաշրջանի մարզաշապիկից։

«Այս մրցաշրջանում մենք կրկին խաղում ենք օձիքով, կարծես դա ֆուտբոլային համազգեստ չէ, այլ պոլո մարզաշապիկ։

Նման հագուստը հարմար չէ խաղադաշտում ելույթների համար, դրա մեջ խաղալը անհարմար է, շատ տհաճ է։ Եթե ​​վրան կոճակներ կարեք, ուրեմն մենք կխաղանք շապիկներով», – Կրոսի խոսքերը մեջբերում է AS-ը։