«Լիվերպուլն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է ձեռք բերել հինգ ֆուտբոլիստի

«Լիվերպուլն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է զգալիորեն փոխել կազմը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ թիմից կարող են հեռանալ կիսապաշտպաններ Նաբի Կեյտան ու Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը, Ջեյմս Միլները դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում, իսկ Արթուրը կվերադառնա «Յուվենտուս»։ Նաև՝ «Լիվերպուլը» մտադիր է ձեռք բերել 3-ից 5 ֆուտբոլիստի։

Նշենք, որ «Լիվերպուլը» 42 միավորով բարձրացել է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական։