Մուհամեդ Սալահը՝ ֆանտաստիկ ռեկորդի հեղինակ

«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահը երկու գոլի հեղինակ է դարձել Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (7:0)։

Այդ գոլը հարձակվողի 129-րդ գոլն էր ԱՊԼ-ում մերսիսայդցիների կազմում։ Սալահը առաջ անցավ Ռոբի Ֆաուլերին, որը ուներ խփալ 128 գոլ:

Այսպիսով, Սալահը «Լիվերպուլի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է ԱՊԼ-ում։

Նշենք, որ Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականի հուլիսից։