Անտուան Գրիզմանը՝ տպավորիչ ցուցանիշի հեղինակ

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մոտ է Լուիս Արագոնեսին հասնելուն՝ «Ատլետիկոյի» կազմում գոլերի քանակով:

Մարտի 4-ին ֆրանսիացի հարձակվողը գոլի հեղինակ է դարձել Լա լիգայի 24-րդ տուրի՝ «Սևիլիայի» դեմ խաղում (6:1):

Այդ գոլը նրա 150-րդն էր «Ատլետիկոյի» կազմում։ Բայց նա թիմի լավագույն ռմբարկուների ցուցակում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով «ներքնակների» լեգենդ Լուիս Արագոնեսին (154)։

Գրիզմանը մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2014 թվականից, որտեղ տեղափոխվել է «Ռեալ Սոսյեդադից»։ 2019 թվականին ֆրանսիացուն գնել է կատալոնական «Բարսելոնան»։

 2021 թվականի ամռանը «ներքնակը» վարձակալեց ֆուտբոլիստին, որից հետո գնեցին նրա տրանսֆերային իրավունքները։