«Արսենալը» բանակցություններ է սկսել թիմի ֆուտբոլիստներից մեկի հետ նոր պայմանագրի կնքման շուրջ

Մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ «Արսենալը» բանակցություններ է սկսել Ռայս Նելսոնի հետ նոր պայմանագրի կնքման շուրջ։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, 23-ամյա Նելսոնը կցանկանար մնալ հարազատ ակումբում, թեև այլ առաջարկներ ունի:

Ռայս Նելսոնի գործող պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանը «զինագործների» առաջին թիմի կազմում անցկացրել է 56 հանդիպում, որոնցում դարձել է յոթ գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։