Մարկուս Ռեշֆորդը իտալական գրանդի դիտակետում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերը գնելու նոր հավակնորդ է հայտնվել։

Ինչպես տեղեկացնում է Football Insider 247-ը, «Միլանը» պատրաստ է պայքարել անգլիացու տրանսֆերի համար։

Իտալական ակումբը նրան դիտարկում է որպես Ռաֆայել Լեաուի հավանական փոխարինողի ով շուտով կարող է լքել թիմը: