ԱՊԼ-ի երկու գրանդներ ցանկանում են գնել Թեմմի Աբրահամին

«Ռոմայի» հարձակվող Թեմմի Աբրահամը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է The Athletic-ը:

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: «Չելսիի» ղեկավարությունը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 80 միլիոն եվրո:

«Ռոմայի» ֆուտբոլիստին ակտիվորեն հետևում են նաև «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը։ Ակումբի ներկայացուցիչները մի քանի անգամ այցելել են հռոմեացիների հանդիպումներին և հետևել 25-ամյա անգլիացուն։

Ընթացիկ մրցաշրջանում Աբրահամը «Ռոմայի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: