«Բարսելոնան» վերջնական որոշում է կայացրել Սերխիո Բուսկետսի ապագայի հետ կապված

Կատալոնական «Բարսելոնան» որոշում է կայացրել թիմի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի ապագայի վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Fichajes-ը, կատալոնական ակումբի ներկայացուցիչները հայտնել են 34-ամյա ֆուտբոլիստի գործակալին, որ պատրաստ են նրան նոր պայմանագիր առաջարկել ավելի ցածր աշխատավարձով։

Նշենք, որ Բուսկետսը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 710 հանդիպում: Դրանցում կիսապաշտպանը խփել է 18 գոլ և 42 արդյունավետ փոխանցում կատարել: