«Լիվերպուլը» և «Միլանը» կարող են փոխանակվել հարձակվողներով

Պորտուգալիայի և «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն «Լիվերպուլի» տրանսֆերային նպատակն է: Այս մասին հայտնում է Calciomercatoweb-ը։

Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները պատրաստ են պոտենցիալ գործարքի մեջ ներառել իրենց ֆուտբոլիստներից մեկին: Խոսքը հարձակվող Լուիս Դիասի մասին է։ Այսպիսով, Կարմիրները ցանկանում են նվազեցնել այն գումարը, որը պետք է վճարվի Լեաուի համար։ Ռաֆայելի գինը 85 միլիոն եվրո է։ Նրա պայմանագիրը «ռոսոներիների» հետ նախատեսված է մինչև հաջորդ ամառ:

Այս մրցաշրջանում պորտուգալացին Ա Սերիայում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: