Յուրգեն Կլոպ. «Անհնար է «ՄՈւ»-ում ինչ-որ բանից գոհ լինել, երբ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչն ես»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ կապված իր մտքերով.

«Գրեթե անհնար է «Մանչեսթեր Յունայթեդում» ինչոր բանից գոհ լինել, երբ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչն ես:

Ես շատ ուրախ եմ Ռեշֆորդի համար, քանի որ նա շատ դժվար անցած տարի ունեցավ, երբ նա չէր ցուցադրում այն որակը, որին ունակ է»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։