Ժոաու Ֆելիշը վերհիշել է իր տեղափոխությունը Իսպանիա

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը, ով վարձավճարով հանդես է գալիս «Չելսիում», հիշել է իր տեղափոխություն Իսպանիա:

«Բենֆիկայից «Ատլետիկո» տեղափոխությունը լավ էր ինձ համար, այն ինձ ստիպեց դուրս գալ իմ հարմարավետության գոտուց: Ես չեմ ափսոսում այս որոշման համար։

Այս հարցում հեշտ չէր որոշել, և սկզբում մտածեցի մնալ Լիսաբոնում, բայց ի վերջո ճիշտ ընտրություն կատարեցի։ Մադրիդում ես ավելի լավացա որպես ֆուտբոլիստ»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլան:

2019 թվականի հուլիսին պորտուգալացին համալրել է «Ատլետիկոյի» շարքերը՝ տեղափոխվելով «Բենֆիկայից» ավելի քան 127 միլիոն եվրոյով։