«Յուվենտուսը» որոշում է կայացրել Լեանդրո Պարեդեսի տրանսֆերի հետ կապված

«Յուվենտուսը» մտադիր չէ ակտիվացնել ՊՍԺի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի հետ պայմանագրի գնման տարբերակը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն, գումարը կազմում է 22 մլն եվրո։ Այս առումով մեծ հավանականություն կա, որ 28-ամյա արգենտինացին ամռանը կվերադառնա «Պարի Սեն Ժերմեն»:

Սակայն «Յուվենտուսը» դեռ չի հայտնել ոչ ֆուտբոլիստին, ոչ փարիզյան ակումբին իրենց ծրագրերի մասին։

Հաղորդվում էր, որ Պարեդեսը նույնպես ներառված չէ ֆրանսիական ակումբի ծրագրերում, ուստի նա ստիպված կլինի այլ թիմ փնտրել։

Նրա պայմանագիրը ՊՍԺի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։