«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է մրցաշրջանի ավարտին ԱՊԼ-ի լավագույն քառյակում հայտնվելու ցանկության մասին։
«Ուզում եմ համոզվել, որ մրցաշրջանի վերջում մենք կհայտնվենք Չեմպիոնների Լիգայում: Ակումբը պատկանում է այս մրցաշարին, և դրա համար մենք պայքարում ենք, և ինչի համար ես քրտնաջան աշխատում եմ ամեն օր։
Դժվար մրցաշրջան էր ակումբի հետ կապված բոլորի համար, բայց մենք պետք է պայքարենք: Մինչև մրցաշրջանի ավարտը ևս մի քանի ամիս, և մենք ցանկանում ենք խաղալ Չեմպիոնների Լիգայում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։