ԱՊԼ-ի երկու ակումբներ պատրաստ են Ջուդ Բելինգհեմի համար վճարել 150 միլիոն եվրո

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ամռանը կտեղափոխվի ԱՊԼ, հայտնում է ABC-ն։

Աղբյուրի համաձայն, Մադրիդի «Ռեալը» համարվում էր 19-ամյա ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդը, սակայն «սերուցքայինների» համար ֆինանսական առումով դժվար կլինի մրցակցել ԱՊԼ-ի ներկայացուցիչների հետ։

Նշվում է, որ անգլիական երկու անանուն ակումբներ արդեն հայտնել են իրենց պատրաստակամությունը այս ամառ 150 միլիոն եվրո ծախսել Բելինգհեմի հետ պայմանագիր կնքելու համար, ինչը «Ռեալը» չի կարող իրեն թույլ տալ:

Նշենք, որ Ջուդ Բելինգհեմի տրանսֆերային արժեքը կազմում է 110 մլն եվրո։